Գործադուլի պատճառով գերմանական Lufthansa-ն 64 չվերթ է հետաձգել
Գերմանական Lufthansa ավիափոխադրողի ուղեկցորդները գործադուլ են սկսել զբաղված արձակուրդային շրջանում, ինչի հետևանքով արդեն 64 չվերթ է հետաձգվել, տեղեկացնում է Reuters-ը:
Գործադուլի պատճառն աշխատավարձերի բարձրացման ու աշխատանքային պայմանների բարելավման շուրջ Lufthansa-ի ղեկավարության հետ13 ամիս տևած բանակցությունների տապալումն է:
Գործադուլը տևելու է 8 ժամ, սկսվել է վաղ առավոտյան:
Առայժմ գործադուլը վերաբերել է Ֆրանկֆուրտի օդանավակայանին, որն ամենամեծն է Գերմանիայում, սակայն սպառնում է ազդել նաև Lufthansa-ի համաշխարհային ցանցի վրա:
Lufthansa-ն իր վնասը յուրաքանչյուր օրվա համար գնահատել է մի քանի միլիոն եվրո: Ընկերությունն օրական 1 850 չվերթ է իրականացնում, ունի 19 000 հոգուց բաղկացած աշխատակազմ:










