ՀՀ ընտրանին ռեկորդ է սահմանել նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությանում

11:56 • 31.08.12

ՀՀ կրթության և գիտության նախարարության Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոնի ներկայացուցիչներից կազմված Հայաստանի հավաքական թիմը մասնակցել է Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում տեղի ունեցած նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությանը:

 

Ինչպես հայտնում են ՀՀ կրթության նախարարության լրատվական ծառայությունից,
Հայաստանի ընտրանին հանդես է եկել փայլուն ելույթով, շահել է 2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ՝ միաժամանակ սահմանելով աշխարհի ռեկորդ:


Բացառիկ արդյունքներ է ցուցաբերել երիտասարդների Աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Բաբկեն Շահազիզյանը: Նրա տարբեր դասերում շահած 2 ոսկե, 1 արծաթե մեդալները ճանաչվել են առաջնության լավագույն նվաճումը:


Մեր մարզիկը իր հաղթանակները նշանավորել է սահմանելով աշխարհի ռեկորդ:
Բրոնզե մեդալի է արժանացել Գայանե Շահազիզյանը:


Բարձր արդյունքներ են ցուցաբերել նաև թիմի մյուս անդամները:


Մրցաշարին մասնակցել են աշխարհամասի ուժեղագույն թիմերը՝ Անգլիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բուլղարիայի, Շվեյցարիայի, Հունգարիայի և այլ երկրների հավաքականներ: