Հռոմը ոստիկանություն է ուղարկել Նեապոլ՝ մաֆիաների միջև պատերազմի պատճառով
Իտալիայի կառավարությունը ոստիկանական ուժեր է ուղարկել Նեապոլ, որտեղ Կամորա մաֆիոզ կլանի երկու խմբերի միջև պայքար է սկսվել թմրանյութերի՝ Եվրոպայի ամենամեծ շուկայի վերահսկողության համար, գրում է BBC-ն:
Իտալիայի այլ շրջաններից ժամանած 100 ոստիկանները և քննիչները կհամագործակցեն Նեապոլի ոստիկանության հետ:
Թմրանյութերի շուկայից ստացվող եկամուտը տարեկան 100 մլն դոլարի է հասնում։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Նեապոլում հրաձգության հետևանքով զոհվել է 20 մարդ: Բախման արդյունքում սպանվել է Նեապոլի հանցավոր աշխարհի պարագլուխներից մեկը, ում սպանել էին ծովափում՝ ընտանեկան հանգստի ժամանակ:










