NASA-ն 100 000 դոլար է տրամադրել «Նինձյայի աստղի» ստեղծման համար (լուսանկարներ)

11:19 • 31.08.12

Ամերիկյան տիեզերական գործակալությունը (ՆԱՍԱ) 100 000 դոլար գումար է տրամադրել մի սարքի ստեղծման համար, որը հնարավոր է դառնա ապագայի ուղևորատար օդանավ, հայտնում է Yahoo News-ը:

 

Սարքը ֆուտուրիստական է նաև իր տեսքով. Նինձյայի աստղի նմանվող գերձայնային թռչող սարքն անվանում են «Թռչող թև» կամ «Նինձյայի աստղ»: Առայժմ կոնցեպտի վիճակում գտնվող սարքն ունակ է օդում 90 աստիճան թեքությամբ թռչել:

 

Նախագծի հեղինակը Ֆլորիդայի պետական համալսարանի գիտնականներն են: Նրանք խոստանում են, որ իրենց օդանավի միջոցով Նյու Յորքից Տոկիո հնարավոր կլինի թռչել 4 ժամում՝ ներկայիս 15 ժամի փոխարեն:

 

ՆԱՍԱ-ն ակնկալում է, որ նման սարքերը կիրառության մեջ կդրվեն 20 տարուց ոչ շուտ:
 

NASA-ն 100 000 դոլար է տրամադրել «Նինձյայի աստղի» ստեղծման համար (լուսանկարներ)