Փոթիում ձկնորսները բողոքի ցույց են անցկացրել

13:36 • 31.08.12

Վրացական Փոթի նավահանգստում ձկնորսները բողոքի ակցիա են անցկացրել, հայտնում է apsny.ge-ն: Նրանց խոսքով` ձկնորսությունը Վրաստանում այսօր անկում է ապրում:


«2005թ.-ին փակ աճուրդում վաճառվել են ձկան վաճառքի արտոնագրերը, որոնք գնել են վրացական 7 ընկերություններ, այնուհետ վարձակալման տվել Թուրքիային: Իսկ այդ ընթացքում վրացական ձկնորսական նավերը գրեթե ոչնչացվել են: Ձկնորսներն այն վիճակում են, որ դրանցով ծով դուրս գալն անհնար է»,- ասել է Ձկնորսների արհմիության նախագահ Գեորգի Տուշմալիշվիլին:


Ակցիային մասնակցել է նաև իրավապաշտպան Լևան Չիտաձեն:

«Մենք պետք է փորձենք օգնել այս մարդկանց իրենց իրավունքները պաշտպանելու հարցում, քանի որ նրանց ընտանիքներն արդեն սովամահության եզրին են: Կառավարությունը պետք է օգնի ոչ թե օտարերկրացիներին, այլ, առաջին հերթին, իր ձկնորսներին»,- ասել է Չիտաձեն: