Ռուսաստանում ամուսինը պատուհանից դուրս է նետել հղի կնոջը` փրկելով հրդեհից

11:03 • 31.08.12

Լուսանկարում` հղի կնոջ ամուսինը

 

Ռուսաստանի Դաշնության Նոր Մոսկվա շրջանի հացի փռերից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել, ինչից հղի կնոջը պաշտպանելու համար ամուսինը` Բեկզոտ Նեմատովը, դուրս է նետել նրան պատուհանից, գրում է Life News-ը:

 

Դեպքից հետո 29-ամյա Հուսնաբատ Նեմատովային հիվանդանոց են տեղափոխել` բազմաթիվ այրվածքներով ու կոնքազդրի հատվածում կոտրվածքներով: Նրա հետ է եղել նաև ամուսինը, ով ևս բազմաթիվ վնասվածքներ է ստացել:

 

Հրդեհը բռնկվել է գիշերը, սակայն երկրորդ հարկում քնած զույգը հնարավորություն չի ունեցել դուրս գալ այրվող շենքից, ուստի` փրկության միակ տարբերակը եղել է պատուհանից դուրս ցատկելը:

 

Վայրէջքը, սակայն, անհաջող է եղել. գետնին ընկնելուց հետո հղի կինը փորձել է վեր կենալ, սակայն ապարդյուն: Ավելի ուշ հիվանդանոցում պարզվել է, որ նա կոնքազդրի բավական ծանր կոտրվածք է ստացել, իսկ մարմնի 35 %-ն այրվել է: Ըստ բժիշկների տվյալների` պտղին վտանգ չի սպառնում:

 

Հրդեհի հետևանքով զոհվել է 2 մարդ: