Facebook-ում Ռամիլ Սաֆարովի էջի մոդերատորները սկսեցին հեռացնել հայ օգտատերերի գրառումները (թարմացված, լուսանկարներ, տեսանյութեր)
Facebook սոցիալական ցանցի հայ օգտատերերն քիչ առաջ ակտիվ գրոհել էին Ռամիլ Սաֆարովի էջը: Էջը, որն ունի շուրջ 43 հազ. հետևորդ, ովքեր բնականաբար, հիմնականում ադրբեջանցիներ են, բառացիորեն հեղեղված էր առավելապես հայ օգտատերերի գրառումներով, ծաղրանկարներով և հայտնի KillDimProduction-ի մուլտերով:
Սակայն էջի ադմինիստրացիան սկսեց շատ արագ մոդերացիայի ենթարկել էջը և հեռացնել հայ օգտատերերի գրառումները:
Facebook-ում նաև կոչեր են տարածվում «report» անել մարդասպանի էջը, քանի որ, ըստ Facebook-ի կանոնակարգի, եթե 50 000 օգտատեր այդպես վարվի, ապա էջի գործունեությունը կդադարեցվի:










