Ամերիկյան հյուպատոսության աշխատակիցը 5 մլն դոլարի դիմաց ցանկացել է գաղտնի տեղեկություն վաճառել Չինաստանին
Չինաստանի հարավում գտնվող Գուանչժոու քաղաքում ամերիկյան հյուպատոսության անվտանգության աշխատակից Բրայան Անդերվուդը խոստովանել է, որ փորձել է գաղտնի տեղեկություն փոխանցել Չինաստանի իշխանություններին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
31-ամյա Անդերվուդը նամակ է գրել Չինաստանի պետական անվտանգության նախարարությանը` առաջարկելով իրենից գնել լուսանկարներ, որտեղ երևում է հյուպատոսության շենքի ներքին կառուցվածքը:
Ամերիկացին լուսանկարների համար պահանջել է 5 մլն դոլար: Դատախազությունից հայտնել են, որ նման կերպով նա փորձել է փոխհատուցել ֆոնդային բորսայում կրած կորուստները:










