Գիտնականներին հաջողվել է վերականգնել նախնադարյան ԴՆԹ-ն՝ «սիբիրյան մատի» շնորհիվ
Սիբիրի քարանձավներից մեկում 80 հազար տարի առաջ ապրած նախնադարյան աղջկա մատի մի հատվածը գիտնականներին օգնել է վերականգնել ժամանակակից մարդու նախնիների ամբողջական գենետիկ կոդը, գրում է BBC-ն:
Գիտնականների խոսքերով՝ աղջկա գենոմը ցույց է տվել, որ նա եղել է թխամաշկ, ունեցել է շագանակագույն աչքեր և մուգ մազեր:
Այս պահի դրությամբ նախնադարյան երեխայի գենետիկական համակարգի ուսումնասիրությունը դարձել է, այսպես կոչված, Դենիսովյան պալեոլիթյան մշակույթի ներկայացուցչի ամենամանրամասն վերլուծությունը:
Շվեդիայի Ուփսալայի համալսարանի պրոֆեսոր Սվանտե Պյաեբոն վստահեցրել է, որ նոր հայտնագործությունը թույլ կտա առավել ճշգրիտ համեմատել ժամանակակից մարդու գենոմը իր համեմատաբար հեռավոր նախնիների գենոմի հետ:
Նշենք, որ դենիսովյան մարդը, ենթադրաբար անհետացած մարդկանց նոր տեսակ է, որը հայտնի է դարձել գիտնականներին սիբիրյան Դենիսովի քարանձավում հայտնաբերված նախնադարյան աղջկա մատի շնորհիվ:










