Չինական ածխահանքի պայթյունի զոհերի թիվը հասել է 37-ի
Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգում ածխահանքի պայթյունի զոհերի թիվը աճել է՝ հասնելով 37-ի, հայտնում է Xinhua-ն:
Անհայտ է մնում ևս 10 հանքափորների ճակատագիրը, որոնք արգելափակված են ստորգետնյա հատվածում: 100-ից ավելի մարդիկ հոսպիտալացվել են՝ տարբեր աստիճանի վնասվածքներով:
Հինգշաբթի օրը երեկոյան Պանչժիխուա քաղաքի «Սյաոցզյավան» հանքում գազից պայթյուն էր տեղի ունեցել: Այդ պահին տարածքում 154 հանքափոր էր եղել:










