Վալերի Գործունյանի կյանքում Հայաստանի համար՝«դեֆիցիտ» տղամարդ է հայտնվել. ինքը հայ չէ

13:11 • 31.08.12

«Փարիզյան սուրճ» սրճարանի նախկին սեփականատեր, փարիզաբնակ Վալերի Աշխեն Գործունյանը «Ֆեյսբուքի» իր անձնական էջում այսօր հետաքրքիր «ստատուս» է գրել:


«Երեկ ես նորեն հանդիպեցի ադ տղամարդու սորտը, որն իրական տղամարդ է, որը քաջալերելով իմ հնարավորությունները, նաև սեփական (անձնապես) ինձ քաջալերեց, որ գործ բանամ: Ան տղամարդը, որ ասում է՝ «գործ բաց», ես քեզ կֆինանսավորեմ, ան տղամարդը, որ ամենալավ շամպայնը, ամենալավ ճաշը և ամենալավ գաղափարը (կառաջարկի), այն տղամարդը, որը քեզ հասկացնում է, որ սիրուն կին ես և հարգում է քեզ: Ան տղամարդը, որը հիմա դեֆիցիտ է Հայաստանում. ինքը հայ չէ»:


Հիշեցնենք, որ Վալերի Գործունյանը մոտ երկու տարի առաջ ԱԺ հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի մասին www.persons.am կայքէջում գրել էր, որ նա, ունենալով հսկայական պարտքեր, զբաղված է ալֆոնսությամբ:


«Այս պարոնը ձեզի սեր կպատմե, հետո կուլա, որ փող չունի, հետո կքցե, զգույշ տիկիններ, ինձ պես մի եղեք», - այլ գործարար կանանց զգուշացրել էր Վալերի-Աշխեն Գործունյանը, ով ավելի ուշ հայտարարեց, որ Զոհրաբ Զոհրաբյանը սպառնացել է, որ կսպանի նրան և նրա որդուն կամ ինչպես նշել էր՝ « միչև գիշեր ջիհադ» անել:


Զոհրաբ Զոհրաբյանն էլ լրատվամիջոցներից մեկին հայտնելով, որ Վալերիին գիտի «ընդամենը լրատվությունից», ավելացրել էր. « Խնդրեմ, ինքը կենդանի է, կարող եք գնալ ու իրեն հարցնել և եթե ինքն ասի, որ որևիցե խնդիր եմ ունեցել իր հետ, թե՛ անձնական, թե՛ գործնական առումով, ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել:

 

Նշենք, որ Վալերի Գործունյանի անձնական կյանքում արձանագրված այս դրական փոփոխությունը ակտիվ քննարկվում է. օգտատեր Դիանա Վերկն օրինակ՝ էր արդեն հասցրել է գրառել.«վաոոոոոո, էս ինչ եմ լսում, ինչեր ա կատարվում: Ես ուղղակի անսահման ուրախ եմ՝ տեսնելով քեզ այդպես երջանիկ»:


Կարինե Վելիքյանն էլ Վալերի Գործունյանին մաղթել է մեծ սեր ու վերադարձ Հայաստան:


Հիշեցնենք, որ Աշխեն Վալերի Գործունյանը նախորդ տարեվերջին փակեց մայրաքաղաքի Աբովյան 23 հասցեում գտնվող իր բիզնեսը՝ բողոքելով ՊԵԿ և Երևանի քաղաքապետարանի ճնշումներից: «Ես արել եմ ինչ կարող եմ անել: Ես փոքր մարդ եմ, սուրճի բիզնեսի մեջ էի, եկել էի այն հույսով, որ ես կարող եմ Հայաստանի տնտեսության մեջ իմ ներդրումն ունենալ, բայց եթե տնտեսության կառավարումը և մոտեցումը սխալ է, ես միայնակ չեմ կարող պայքարել այդ ամենի դեմ»,- ասել էր տիկին Գործունյանը՝ ի պատասխան Facebook սոցցանցում բացված «Վալերի Աշխեն Գործունյանին կոչ ենք անում մեզ հետ միասին շարունակել պայքարը» նախաձեռնության անդամների խնդրանքների՝ մնալ Հայաստանում ու շարունակել պայքարել: Անգամ բազմաթիվ քաղաքացիներ այդ օրերին «Մի հեռացիր» պաստառներով բողոքի ակցիա կազմակերպեցին սրճարանի մուտքի մոտ և նախաձեռնությանը միացել էին նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը: