Վենեսուելան երկրորդ արբանյակը կարձակի սեպտեմբերի վերջին
Վենեսուելան երկրորդ արբանյակը կարձակի սեպտեմբերի վերջին, Չինաստանի տարածքից: Այս մասին հայտարարել է հարավամերիկյան երկրի գիտության ու տեխնոլոգիաների նախարար Խորխե Արեասը:
Ինչպես հաղորդում է vz.ru-ն, սարքի միջոցով վենեսուելացի մասնագետները շուրջօրյա դիտարկման կենթարկեն երկրի տարածքը:
140 մլն դոլար արժողության «Միրանդա» արբանյակն արձակելու մասին պայմանագիրը կնքվել էր նախորդ տարվա մայիսին, չինական արդյունաբերական ընկերություններից մեկի հետ: Նախարարը հիշեցրել է, որ առաջին` «Սիմոն Բոլիվար» արբանյակը, որը նույնպես պատվիրվել էր չինական ընկերությանը, ուղեծիր է ուղարկվել 2008թ.-ի հոկտեմբերին:
Արբանյակն անվանվել է Ֆրանսիսկո դե Միրանդայի պատվին, ով մասնակցել է Հյուսիսային Ամերիկայում բրիտանական գաղութների անկախացման պատերազմին, դարձել Ֆրանսիական մեծ հեղափոխության գեներալ, մեծ ներդրում ունեցել Վենեսուելայի առաջին հանրապետության հիմնադրման գործում:










