Անակնկալներ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» և «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» փաթեթների բաժանորդների համար

16:12 • 31.08.12

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ այսուհետև «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» փաթեթի բաժանորդները միևնույն գումարի դիմաց ներբեռնման համար կշարունակեն ստանալ կրկնակի` 10ԳԲ գերարագ ինտերնետ նախկին 5-ի փոխարեն` մշտական հիմունքով: Այս մասին տեղեկանում ենք ընկերության տարածած հաղորդագրությունից:


Նմանապես, «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» փաթեթի բաժանորդները ներբեռնման համար նախկին 10ԳԲ-ի փոխարեն կստանան 20ԳԲ գերարագ ինտերնետ:

 

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: