Վրաերթ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում. կա մեկ զոհ
Այսօր ժամը 19.35-ին ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարություն, որ Տիգրան Պետրոսյան փողոցի սկզբնամասում ջիպ տեսակի մեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ: Ինչպես տեղեկանում ենք, ԱԻՆ կայքից, դեպքի մասին տեղեկացվել են «1-03» և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Տուժած 54-ամյա Գոհար Ավալյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է:










