Իշխան Զաքարյանը մեկնում է Ղրղզստան

13:19 • 31.08.12

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը սեպտեմբերի 3- 6-ը կմեկնի Ղրղզստան: ՎՊ նախագահը կմասնակցի ԱՊՀ երկրների ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՎՊ լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից:


Նստաշրջանի ընթացքում ԱՊՀ երկրների Բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարները կանոնադրական և կազմակերպչական հարցերից բացի, կքննարկեն մասնավորապես էներգետիկայի ոլորտում արտաքին պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր: