#bashibozuk. Twitter-ում Սաֆարովին հեշթեգ են արել

15:50 • 01.09.12

Հաղորդավար Նարեկ Մարգարյանը (հանրությանը հայտնի որպես՝ ArmComedy-ի Նարեկ - Tert.am) Twitter սոցիալական կայքում տեղադրել է Ռամիլ Սաֆարովի պաշտոնական հեշթեգը՝ # bashibozuk:


Ինչպես Tert.am-ին ասաց ինքը՝ Նարեկը, Հայաստանում Twitter-ի օգտատերերի փոքր թվի պատճառով դա դժվար մեծ տարածում ունենա: Փոխարենը Facebook սոցիալական կայքում հայ օգտատերերը առաջարկում են bashibozuk-ի իրենց տարբերակները:


Երեկ Ադրբեջանին Սաֆարովի արտահանձնումից հետո սոցիալական կայքերը ինֆորմացիոն պատերազմի գոտու են վերածվել՝ հայ և ազերի օգտատերերի համար: Վիճակը նույնն է նաև առաջատար լրատվամիջոցների մեկնաբանությունների բաժիններում: Այստեղ ակտիվ են նաև վրացիները:


«Բաշիբոզուկը» թուրքերեն բառ է, որը նշանակում է «թուրքական անկանոն զորքերի զինվոր» կամ առհասարակ «թուրք զինվոր»: Լայն իմաստով բառն ունի «վայրագ» նշանակությունը: