Իրանի ազգային ինտերնետը կկարողանա դիմակայել բոլոր կիբեռ-հարձակումներին. նախարար
Իրանը նախատեսում է ազգային տեղեկատվական ցանց, կամ ազգային ինտերնետ թողարկել, որով հնարավոր կլինի դիմակայել բոլոր տեսակի կիբեր հարձակումներին. հայտարարել է Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ռեզա Թագիպուրը:
Ինչպես տեղեկացնում է իրանական ISNA գործակալությունը, ցանցի առաջին փուլի աշխատանքը կսկսվի սեպտեմբերի 21-ին:
Դեռևս ապրիլ ամսին նախարարն ասել էր, որ ինտերնետ ծառայությունների զարգացումը դպրոցներում հանդիսանում է ծրագրի զարգացման նպատակներից մեկը:
Իրանը բազմիցս հայտարարել է, որ երկիրը հաջողությամբ կարող է կիբեռ-հարձակումներից պաշտպանել իր ենթակառուցվածքները` ներառյալ միջուկային կառույցները:










