Բարաք Օբաման մտահոգված է Սաֆարովին ներում շնորհելու պատճառով

10:03 • 01.09.12

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խորապես մտահոգված է Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու առթիվ, ինչը տեղի ունեցավ Հունգարիայի կողմից նրան Ադրբեջանին վերադարձնելուց անմիջապես հետո:

Նման հաղորդագրություն է տարածել Սպիտակ տակ խոսնակ Թոմմի Վիետորը:


«Ռամիլ Սաֆարովը խոստովանել է, որ 2004 թ.-ին Բուդապեշտում սպանել է հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին և ցմահ ազատազրկման է դատապարտվել Հունգարիայի դատարանի կողմից:
 

Մենք կապվել ենք Ադրբեջանի ղեկավարների հետ` հայտնելու մեր հիասթափությունը` Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ: Այդ արարքը հակասում է տարածաշրջանում ճնշման թուլացման և հաշտեցման համար գործադրվող ջանքերին»,-ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:


Միացյալ նահանգները նաև բացատրություն է պահանջել Հունգարիայից` Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշման վերաբերյալ: