Facebook-ում Ռամիլ Սաֆարովին հերոսացնող էջն արդեն փակվել է
Facebook սոցիալական ցանցի հայ օգտատերերի շնորհիվ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի էջի վրա իրականացված «գրոհը» հաջողությամբ է ավարտվել և հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանած Սաֆարովին հերոսացնող էջն այլևս գոյություն չունի:
Հայ օգտատերերը Facebook-ում նաև կոչեր էին հնչեցնում մարդասպանի էջի մասին կայքի ադմինիստրացիային բողոքելու (report) վերաբերյալ: Ըստ Facebook-ի կանոնակարգի, 50.000 «report» ստանալուց հետո էջի գործունեությունը դադարեցվում է, ինչ էլ տեղի է ունեցել:
Հիշեցնենք, որ շուրջ 43 հազ. հետևորդ ունեցող էջն ավելի վաղ հեղեղվել էր հայ օգտատերերի գրառումներով, ծաղրանկարներով և հայտնի KillDimProduction-ի մուլտերով:










