ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել դատապարտված հանցագործին կանգնեցնել արդարադատության առաջ` ազատ արձակելու փոխարեն
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի անդամ Բրեդ Շերմանը հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու փաստի առնչությամբ:
«Ես խորապես հիասթափված եմ Հունգարիայի կառավարությունից` 2004թ.-ին Բուդապեշտում սառնասրտորեն սպանած ադրբեջանցի սպայի վերաբերյալ կայացրած որոշման վերաբերյալ:
Դատապարտված հանցագործը անարդարացիորեն արդարացվել է Ադրբեջանի նախագահի կողմից: Ես կանգնած եմ մեր բարեկամ և դաշնակից Հայաստանի կողքին՝ իր քաղաքացիների խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու հարցում»,- գրել է Շերմանը:
Նա կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը Սաֆարովին կանգնեցնել արդարադատության առաջ` նրան ազատ արձակելու փոխարեն:
«Բաքվի քայլը ցույց է տալիս ` հարևանի հանդեպ սպառնալիքներից խուսափելու համառ մերժումը»,-գրել է նա:










