Կրակոցներ Երևանում

10:34 • 01.09.12

Երեկ՝ օգոստոսի 31-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով «Միքայելյան» հիվանդանոց է տեղափոխվել 23-ամյա Վոլոդյա Հ.-ն: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Ոստիկանության կայքից:


Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը Դրոյի փողոցի 4 հասցեի մոտ կրակոցներ է արձակել Վոլոդյա Հ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով 3 գնդակ դիպել է նրան:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 8 պարկուճ:


Հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում: Կատարվում է քննություն: