Գիտնականները ծխելը թողնելու նոր մեթոդ են առաջարկել

21:34 • 01.09.12

Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ սպորտով զբաղվելը օգնում է թուլացնել ծխախոտի նկատմամբ հակումը, - գրում է The Dailymail պարբերականը:


Մասնագետների կարծիքով` վատ սովորության դեմ պայքարելու առավել արդյունավետ միջոցը ֆիզիկական վարժություններն են, օրինակ` հեծանիվը և արագ քայլելը:



Գիտնականների եզրակացությունները հիմնված են 19 կլինիկական փորձարկումների վրա: Դրանցից մեկի ընթացքում մասնակիցներին, ովքեր զգացել են ուժեղ հակում ծխախոտի նկատմամբ, առաջարկել են զսպել այդ ցանկությունը ֆիզիկական վարժությունների օգնությամբ, կամ էլ պասիվ հանգստի միջոցով (օրինակ, ֆիլմ դիտելու):



Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ ֆիզիկական վարժություններից հետո, օրինակ` քայլելուց կամ հեծանիվով զբոսանքից հետո մասնակիցների մոտ ծխելու ցանկությունը նվազել է:



Բացի այդ, մասնակիցների տրամադրությունը բարձրացել է և առաջացել է առողջ կենսակերպ վարելու ցանկություն:
 

Գիտնականները ծխելը թողնելու նոր մեթոդ են առաջարկել