Գերմանական դեղագործ ընկերությունը ներողություն է խնդրել իր արտադրանքից տուժածներից
Գերմանական Gruenenthal դեղագործական ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել իր կողմից ստեղծված դեղամիջոցի՝ տալիդոմիդի զոհերից, գրում է BBC-ն:
Մոտ 50 տարի առաջ այդ դեղամիջոցը կիրառելու պատճառով հղի կանանց երեխաները ծնվում էին ֆիզիկական լուրջ արատներով:
1957թ-ին, դեղամիջոցի արտադրությունօց հետո, այն ակտիվորեն գովազդվում էր որպես հանգստացնող միջոց հղիների համար, ընդ որում դրա անվտանգությունը ապացուցող կլինիկական փորձարկումները բացակայում էին:
Gruenenthal ընկերության նախագահ Հարալդ Շտոքը առաջին անգամ ցավակցություն է հայտնել հաշմանդամ երեխաների մայրերին՝ դեղամիջոցի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողության ժամանակ:
Ներկայումս տալիդոմիդը կիրառվում է բորոտության բուժման և քաղցկեղի դեմ պայքարի համար:










