ԱՄՆ Պետդեպը Ադրբեջանից և Հունգարիայից բացատրություն է ակնկալում
ԱՄՆ-ը խիստ մտահոգված է Հունգարիայի կողմից Ադրբեջանին վերադարձված ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու փաստի կապակցությամբ. ասված է ԱՄՆ-ը Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:
ԱՄՆ Պետդեպը հիշեցրել է, որ 2004 թ.-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման:
«Մենք արտահայտում ենք մեր խորը մտահոգությունն Ադրբեջանի այս քայլի համար և բացատրություն ենք ակնկալում: Մանրամասնություններ ենք ակնկալում Հունգարիայից` Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշման վերաբերյալ: Մենք դատապարտում ենք ցանկացած քայլ, որը կավելացնի ճշնումն տարածաշրջանում»,-ասված է հաղորդագրության մեջ:










