ԱՄՆ-ում ավիաշոուհի ժամանակ ինքնաթիռ է կործանվել (տեսանյութ)

12:55 • 02.09.12

Ամերիկյան Այովա նահանգում անցկացված Quad City Air Show-ի ժամանակ հազարավոր ներկաների աչքի առաջ ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել, հայտնում է CNN հեռուստաալիքը` վկայակոչելով իրավապահներին:

L-39 Albatross-ի կործանման հետևանքով օդաչուն զոհվել է: Կործանման պատճառն անհայտ է:

 

Տեսանյութից երևում է, թե ինչպես է թռիչքի ժամանակ օդանավը թեքվում աջ ու սկսում վայրէջք կատարել, այնուհետ բախվում գետնին ու պայթում:


 <