Սիրիական զորքը կանխել է Լիբանանից գրոհայինների ներթափանցման փորձը. «Սուրիա» հեռուստաալիք

15:51 • 02.09.12

Սիրիացի սահմանապահներն այս գիշեր կանխել են Լիբանանի տարածքից զինված գրոհայինների ներթափանցման հերթական փորձը, հայտնում է «Սուրիա» պետական հեռուստաալիքը:


Ըստ հեռուստաալիքի` սահմանն ապօրինի հատել ցանկացող «տասնյակ վարձու ահաբեկիչների» ու սահմանապահների միջև փոխհրաձգության հետևանքով գրոհայինները կորուստ են տվել և ստիպված են եղել հեռանալ:


Լիբանանի հյուսիսը, Սիրիայի իշխանությունների հայտարարությունների համաձայն, վերածվել է ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի պլացդարմի, որը պայքար է մղում նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի դեմ:

 

Ինչպես հայտնում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը, շաբաթ երեկոյան Դամասկոսի արվարձաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ, շատերը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: