Ադրբեջանում փակվում է գլխավոր ընդդիմադիր թերթը

22:12 • 02.09.12

Ադրբեջանում փակվում է գլխավոր ընդդիմադիր պարբերական համարվող «Ազադլիք» թերթը, հաղորդում է BBC-ն:


Պարբերականի վերջին համարը լույս կտեսնի երկուշաբթի: Կփակվի նաև պարբերականի էլեկտրոնային տարբերակը։


«Ազադլիքը» տպարանին մոտ 32 հազար ԱՄՆ դոլար պարտք ունի: Պարբերականի եկամուտի 70-80%-ը ստացվում է փողոցում թերթի վաճառքից, սակայն երկրի իշխանությունները արգելել են թերթերի նման տարածումը:


«Ազադլիք» կայքը ֆինանսավորվում թերթի վաճառքից, և, համապատասխանաբար, նույնպես զրկված է ֆինանսական ներհոսքից և պետք է փակվի:


BBC-ն նշում է, որ «Ազադլիք» ադրբեջանական BBC-ի գործընկերներից էր: