Բելովոյում ավտոկայանի տանիքի փլվելու հետևանքով 1 մարդ է մահացել
Ռուսաստանի Դաշնության Բելովո քաղաքում ավտոկայանի նորոգման աշխատանքների ժամանակ տանիքը փլվել է: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով Արտակարգ իրավիճակների նախարարության Բելովոյի քաղաքային վարչության պետ Երեմ Հարությունյանին, տանիքի փլուզման հետևանքով 1 մարդ մահացել, 13-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Նրա խոսքով` զոհվել է մի կին:










