Ֆրանսիայում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է շրջվել. զոհվել է 1 երեխա
Ֆրանսիայի հարավում այսօր զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով մեկ երեխա մահացել է, ավելի քան 40 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Պատահարը տեղի է ունեցել Վիդոբան հանգստյան գոտու մոտակայքում:
Նախնական տվյալների համաձայն` ավտոբուսում եղել են Ռումինիայի քաղաքացիներ, որոնք գնում էին Նիս:
Ոստիկանությունը պարզում է պատահարի պատճառները:










