Իրանում ավտոբուս է շրջվել. 19 զոհ և 25 վիրավոր

14:31 • 02.09.12

Իրանի հարավում այսօր ավտոբուս է շրջվել, որի հետևանքով 19 մարդ զոհվել, 25-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:


Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Շիրազ քաղաքից 50 կմ արևմուտք ընկած հատվածում: Գործակալության համաձայն` վիրավորներից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է: