Չինաստանում հեղեղների պատճառով ջրի տակ է անցել 23 քաղաք, 8500 տուն քանդվել է
Չինաստանի Սիչուան նահանգում 4 օր շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով երկրի հարավ-արևմուտքում հեղեղումներ են եղել 23 քաղաքներում, ջրի տակ են անցել մոտ 29 հազար հեկտար դաշտեր:
Քանդվել են մոտ 8,5 հազար տներ, իշխանությունները տարհանել են ավելի քան 62,5 հազար բնակչի:
Չինական «Սինհուա» գործակալությունը նշում է, որ տարերային աղետից տուժել է 656,6 հազար տեղի բնակիչ:
Զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան:
Հորդառատ անձրևները Սիչուան նահանգում սկսվել են օգոստոսի 30-ից:










