Ֆիլիպիններում կրկեսային ներկայացման ժամանակ նռնակ է պայթել. 37 վիրավոր

11:21 • 02.09.12

Ֆիլիպինների Հյուսիսային Դավաո նահանգում նռնակի պայթյունի հետևանքով տուժել է նվազագույնը 37 մարդ, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը:

 

Ֆիլիպինների ոստիկանության համաձայն` անհայտ անձը նռնակը նետել է զինվորական տեղամասի ուղղությամբ, սակայն այն ընկել է հարևանությամբ գտնվող կրկեսի տարածք ու պայթել ներկայացման ժամանակ:

 

Հզոր պայթյունի ու ստեղծված խուճապի պատճառով տուժել է 37 մարդ, նրանցից երեքի վիճակը ծանր է:

Կատարվածի պատասխանատվությունը դեռ ոչ մի ծայրահեղական խմբավորում չի ստանձնել: