Մարսագնացն այսօր սկսում է իր բեկումնային ճանապարհորդությունը

12:20 • 02.09.12

Դեպի Կարմիր մոլորակ օգոստոսին 6-ին ուղարկված Curiosity մարսագնացն այսօր սկսում է մոտ կես կիլոմետրանոց, բեկումնային ճամփորդությունը, ինչը կարող է բավական կարևոր գաղտնիքներ բացահայտել Մարսի վերաբերյալ:

 

Ըստ ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (ՆԱՍԱ) մասնագետների հաշվարկների` մարսագնացի ճամփորդությունը կտևի մի քանի շաբաթ, մինչև որ սարքը կհասնի Գեյլ հրաբխային խառնարանի մերձակայքում գտնվող Գլենելգ տարածքը, գրում է The Guradian-ը:


Այս հատվածում ուսումնասիրություններն անչափ կարևոր են, քանի որ Գլենելգում խաչվում են մակերեսային 3 նյութեր, որոնց քիմիական բաղադրությունը կուսումնսիրվի Curiosity-ի վրա առկա հզոր լազերի օգնությամբ:


Այնուհետև ռոբոտային ձեռքը կմանրեցնի լազերով կտրված քարի բեկորները, ինչից հետո մարսագնացի Sam կոչվող գործիքը այդ հատվածից հողի և քարերի նմուշներ կվերցնի և կհետազոտի` դրանցում օրգանիկ ածխաթթվի առկայությունը պարզելու համար:

 

Curiosity-ն արդեն բազմաթիվ լուսանկարներ է ուղարկել Երկիր, ինչի արդյունքում մեր պատկերացումը Կարմիր մոլորակի մասին կտրուկ փոխվել է:

 

2.5 մլրդ դոլար արժողությամբ այս սարքն ամենակատարելագործաված մեքենան է, որ երբևէ ուղարկվել է այլ մոլորակ: Դրա հիմնական նպատակն է համապատսխան ուսումնասիրություններ կատարել և պարզել, թե արդյո՞ք Մարսի վրա կյանք կա: