Փլվել է Սերգեյ Դովլաթովի ապրած տան առաստաղը
Ռուսաստանի Դաշնության «հյուսիսային» մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի կենտրոնում` Ռուբինշտեյնի փողոցում, փլվել է 1912թ.-ին կառուցված տան առաստաղը, հայտնում է vz.ru-ն:
Ճարտարապետ Ալեքսանդր Բարիշնիկովի նախագծած այս տանն է մոտ 30 տարի ապրել հայ- հրեական ծագումով գրող Սերգեյ Դովլաթովը (Դովլաթյան):
Այժմ այս տանն ապրում է երեք հոգանոց մի ընտանիք, այդ թվում` մեկ երեխա:
Ի դեպ, վաղը կլրանար Դովլաթովի ծննդյան 71-րդ տարեդարձը:










