Դամասկոսի կենտրոնում երկու հզոր պայթյուն է որոտացել. «Ալ Մանար»

16:26 • 02.09.12

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում այսօր երկու հզոր պայթյուն է որոտացել: Ինչպես հայտնում է լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքը, պայթյուններից մեկը որոտացել է Գլխավոր շտաբի շենքի կողքին, կան վիրավորներ:

 

ՍԱՆԱ գործակալությունը հայտնում է 15 վիրավորի մասին:

«ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալության համաձայն` ականները պայթել են Աբու Ռումանի թաղամասում: