Ձևավոր բաժակը կրճատում է գարեջուր վայելելու րոպեները. հետազոտություն

00:04 • 02.09.12

Անգլիացի գիտնականները պարզել են, որ գարեջրի բաժակի տեսքն անմիջականորեն ազդում է գարեջուր ըմպելու արագության վրա, գրում է КорреспонденТ.net-ը:


Եթե հավատանք PLoS ONE-ում հրապարակված նրանց հետազոտությանը, ապա ձևավոր գարեջրի բաժակներով գարեջուրն ավելի արագ է վերջանում, քան հասարակ ուղիղ բաժակների դեպքում:


159 մարդու մասնակցությամբ անցկացված փորձարկմանը գիտնականները մասնակիցներին տրամադրել են 0.3լ պարունակությամբ գարեջուր տարբեր տեսքի ապակե բաժակներով:


Ուշագրավ է, որ «ոլորապտույտ» բաժակներով ոգելից խմիչքը մասնակիցներն ըմպել են միջինը 7 րոպեում, մինչդեռ հասարակ ապակե բաժակներով գարեջուր վայելելու հաճույքը ձգվել է 11 րոպե:


Գիտնականների խոսքերով՝ ուղիղ ապակե բաժակով, երբ մարդու աչքին տեսանելի է իր խմածն ու բաժակում մնացածը, նա ավելի անշտապ է ըմպում ոգելից խմիչքը՝ ի տարբերություն «ոլորապտույտ» բաժակների, որոնց պարագայում անձը նվազ կարող է դառնում վերահսկել իրեն:


Հավելենք՝ հետազոտությունները ցույց են տվել նաև, որ բաժակի տեսքը, ի տարբերություն ոգելից խմիչքների, չի ազդում ոչ-ալկոհոլային խմիչքներ ըմպելու արագության վրա, քանի որ ոչ-ալկոհոլային խմիչքներ օգտագործելիս մարդը չի փորձում վերահսկել իրեն և հանգիստ է վերաբերվում, թե որքան խմեց և որքան մնաց:


Թեպետ նշենք, որ փորձն անցակցվել է լաբորատոր պայմաններում, իսկ թե ինչպես է ազդում բաժակի տեսքը գարեջուր ըմպելու արագության վրա փաբերում կամ «տնային» պայմաններում ու այն էլ ընկերների շրջապատում դեռ հայտնի չէ:
 

Ձևավոր բաժակը կրճատում է գարեջուր վայելելու րոպեները. հետազոտություն