Հունգարիան անընդունելի է համարում և դատապարտում է Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը
Հունգարիան բողոք է հայտնել Ադրբեջանին Բաքվի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. Բուդապեշտում սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշման կապակցությամբ, հաղորդում է BBC-ն:
Հունգարիայի արտգործնախարարի տեղակալը Հունգարիայում Ադրբեջանի դեսպանին հայտնել է, որ «Բուդապեշտը անընդունելի է համարում և դատապարտում է Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը»:
BBC–ին նաև նշում է, որ Հունգարիան մարդասպանին փոխանցել է ադրբեջանական կողմին երկու երկրների միջև ստորագրված կոնվենցիայի շրջանակներում, որի համաձայն ազատազրկման դատապարտված անձիք կարող են պատիժ կրել նաև հայրենքում: Սակայն Սաֆարովի Ադրբեջան ժամանելուն պես նրան երկրի նախագահ Ալիևի կողմից ներում է շնորհվել:










