Infiniti-ն Փարիզում կներկայացնի իր սերիական նոր էլեկտրամեքենայի նախատիպը (լուսանկարներ)
Infiniti ընկերությունը Փարիզյան ավտոսրահի շրջանակներում կներկայացնի իր LE կոնցեպտուալ էլեկտրամեքենան, որի սերիական արտադրության մեկնարկին մնացել է 2 տարի:
Infiniti LE կոնցեպտը առաջին անգամ ներկայացվել էր ապրիլին` Նյու-Յորքում: Փարիզյան ավտոսրահի նախօրեին, ճապոնական ընկերության ներկայացուցիչները հայտարարում են, որ նման էլեկտրամեքենայի սերիական արտադրության հարցը արդեն որոշված է, իսկ արտաքին դիզայնի ոճային լուծումները այն նախատիպից կժառանգի առանց փոփոխությունների:
Կոնցեպտը բավական խոշոր է ստացվել, չափերով այն համադրելի է շքեղ Infiniti G սեդանի հետ:
Ընկերությունը պնդում է, որ էլեկտրական շարժիչը ամենևին էլ չի ենթադրում փոքրածավալ ավտոմեքենա:
Բացի այդ, Infiniti-ում պնդում են, որ էլեկտրամեքենան ունակ է իրական սպորտային ցուցանիշներ ապահովել: Infiniti LE-ն համալրված է ավելի քան 130 ձիաուժ և 325 Նմ ոլորող մոմենտ հզորություն ապահովող էլեկտրական շարժիչով և մեկ լիցքավորմամբ կարող է ավելի քան 160 կմ ճանապարհ անցնել:
Մեքենան համալրված է այնպիսի լիցքավորող սարքով, որը 30 րոպեում 80% լիցքավորում է ապահովում մարտկոցներն, որոնք տեղադրված են մեքենայի հատակին, ինչը ապահովում է ցածր ծանրության կենտրոն ինչպես նաև չի նվազեցնում սրահի և բեռնախցիկի օգտակար ծավալը:










