ԱՄՆ-ում «Իսահակ» փոթորկի զոհերի թիվը հասել է 7-ի

10:59 • 02.09.12

Միացյալ Նահանգներում «Իսահակ» փոթորկի զոհերի թիվը հասել է 7-ի, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը` վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին:

Տարերային աղետի հետևանքով հինգ մարդ մահացել է Լուիզիանա նահանգում, երկուսը` Միսիսիպիում:


Հիդրոօդերևութաբանների գնահատականների համաձայն` որոշ շրջաններում տեղացել է մինչև 130 մմ անձրև: Մասնագետները կանխատեսում են նոր ջրհեղեղներ:

 

Տուժած շրջաններում առանց էլեկտրաէներգիա է մնացել ավելի քան 400 000 մարդ: