Մալիում իսլամիստները գրավել են կենտրոնական քաղաքներից մեկը
Մալիում իսլամիստ ապստամբները գրավել են երկրի կենտրոնում գտնվող Դուենցա քաղաքը, հաղորդում է CNN-ը։
Ներկայում քաղաքը վերահսկում են իսլամիստ երկու խմբավորում ՄՈւՋԱՕ-ն և «ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող «Անսար դայն»–ը։
Դուենցան Մալիի կենտրոնական քաղաքներից մեկն է և գտնվում է 175կմ հեռավորության վրա Սեվարե քաղաքից, որը բուֆերային գոտի է ապստամբների կողմից գրավված հյուսիսի և երկրի հարավային շրջանների միջև։
«Անսար դայնի» առաջնորդ Օմար Համահան ասել է, որ խմբավորումը Գանդա Իզոյի գրոհայիններին թույլ է տվել քաղաքում բազա տեղակայել, որպեսզի միանան խմբավորմանը, սակայն, նրա խոսքով, Գանդա Իզոյի գրոհայինները «դավաճանել» են իրենց։
«Մենք տեղեկացել ենք, որ նրանց մեջ Մալիի բանակի հետախուզության սպաներ և անվտանգության գործակալներ կան. Դա է պատճառը, որ մենք որոշեցինք գրավել Դուենցան և զինաթափել այսպես կոչված Գանդա Իզոյի գրոհայիններին»,– ասել է նա։










