Պակիստանում ձերբակալվել է 14 ամյա քրիստանյային Ղուրանը այրելու մեջ մեղադրած իմամը

20:30 • 02.09.12

Պակիստանում ձերբակալվել է իսլամիստ իմամ Խալիդ Չիշտիրն, ով կասկածվում է նրանում, որ դիտմամբ քրիստոնյա մի աղջկա կեղծ մատնել է աստվածուրացության մեջ, ինչի համար երկրի օրենքներով ծանրագույն պատիժ է սահմանված:


Միջադեպը տեղի է ունեցել մի քանի շաբաթ առաջ Իսլամաբադի մերձակա գյուղերից մեկում: Ականատեսները ոստիկաններին հայտնել են, որ տեսել են, թե ինչպես է իմամը Ղուրանից էջեր պոկում և դնում քրիստոնյա պատանի աղջկա պայուսակը, որտեղ արդեն կային այրված թղթի մնացորդներ:


Մոտակա տների իսլամիստ բնակիչները դիմել էին ոստիկանություն՝ պատանի աղջկան մեղադրելով սուրբ գրերը այրելու մեջ: Պակիստանի օրենքով նման հանցանքի համար նախատեսվում է ցմահ դատապարտություն կամ մահապատիժ:


Սակայն գործում առկա նոր համգամանքները, որոնց արդյունքում ձերբակալվել է իմամը, կարող են աղջկա ազատ արձակումը հնարավոր դարձնել։


Միևնույն ժամանակ, տեղի քրիստոնյա համայնքը մտավախություններ ունի, որ ազատ արձակված աղջիկը և իր ընտանիքը ապահով չի կարող լինել Պակիստանում: Ո՛չ իրավապահ համակարգը, ո՛չ համայնքը չի կարող ապահովել այդ ընտանիքի անվտանգությունը:


Պակիստանում իսլամը վիրավորող արարքների համար մարդիկ ավելի հաճախ ամբոխի դատաստանի են ենթարկվում: Հաճախակի բնույթ են կրում իսլամական սրբությունները պղծելու մեջ մեղադրվող մարդկանց և նրանց ընտանիքների սպանությունները:


Վերջերս Պակիստանի Փենջաբ նահանգում կատաղած ամբոխը ոստիկանական բաժանմունքից դուրս էր հանել սրբապղծության մեջ մեղադրվող մարդուն, ով նաև հոգեկան հիվանդ էր, և ոստիկանների աչքի առաջ այրել էր նրան: