Ամերիկացի գրող Ռիչարդ Բախն ավիավթարի է ենթարկվել. նրա վիճակը ծանր է

12:07 • 02.09.12

Ամերիկացի հայտնի գրող Ռիչարդ Բախն ավիավթարի է ենթարկվել, հայտնում է Reuters-ը: «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» հանրահայտ գրքի հեղինակը, կառավարելով մեկ շարժիչով ինքնաթիռը, բախվել է էլեկտրահաղորդման գծերին:

 

Միջադեպը տեղի է ունեցել Վաշինգտոն նահանգի հյուսիս- արևմտյան հատվածում: Բախին հայտնաբերել են զբոսաշրջիկները, որոնք էլ շտապ օգնություն են կանչել: Նա տեղափոխվել է Սիեթլի բժշկական կենտրոն:


Ռիչարդ Բախը ժամանակակից հայտնի գրողներից է: Նրա «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը», «Միակը», «Պատրանքներ» ստեղծագործությունները դարձել են համաշխարհային բեսթսելերներ: