Հալեպում ոչնչացվել է ընդդիմադիր զինված խմբավորումների հրամանատարական կետը
Սիրիայի բանակը ծանր հրետակոծության է ենթարկել Հալեպի արվարձանները, որոնք գտնվում են գրոհայինների ձեռքում, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը, հղում կատարելով «Ալ-Արաբիա» հեռուստակայանին:
Երկրի բանակի կողմից հարվածներ է հասցվում Մասաքին-Հանինո, Սախխուր և Շաար շրջաններին, որտեղ պահպանվում են զինված հակազդեցության օջախներ և կենտրոնացված են զինված ընդդիմության ստորաբաժանումներ:
«Սուրիա» հեռուստաալիքի տեղեկություններով, Բուստան-էլ-Փաշա շրջանում այսօր ոչնչացվել է հակակառավարական խմբավորման հրամանատարական կետը: «Սպանվել և վիրավորվել են տասնյակ ահաբեկիչներ և վարձկաններ», - նշել է պարբերականը:
Ընդդիմադիր ստորաբաժանումները պատասխանում են ականանետներից անկանոն կրակով՝ ուղղված դեպի քաղաքի արևմտյան հատվածի թաղամասերը:
Քաղաքի այդ հատվածից տեղեկություններ են ստացվում, որ խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր:
Ականները պայթել են Սուլեյմանիա փողոցի կաթոլիկ եկեղեցու և փոստի շենքի հատվածում: Երկու տուն է պայթել էլիտար Ֆեյլաթ թաղամասում:
Հալեպի մոտակայքում այսպես կոչված «Սիրչիական ազատ բանակի» ստորաբաժանումները փորձել են գրավել Քուվեյրաս քաղաքի ռազմական օդանավակայանը, սակայն, «Ալ-Վաթան»-ի հաղորդմամբ, այդ կարևորագույն ռազմական օբյեկտը պաշտպանող զինծառայողները կարողացել են հետ մղել գրոհայինների հարձակումը:










