Մոսկվայում ուզբեկը խաղալիք ատրճանակով ճապոնացի դիվանագետի է կողոպտել
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կողոպտել են Ճապոնիայի դեսպանատան մշակութային կցորդին, հայտնում է vz.ru-ն` վկայակոչելով իրավապահներին:
27-ամյա մշակութային կցորդը դիմել է ոստիկանություն և պատմել, որ իր վրա է հարձակվել անհայտ մեկն ու ատրճանակի սպառնալիքի տակ իրենից խլել պայուսակն ու դիմել փախուստի:
Ոստիկաններից 3 ժամ է պահանջվել գողին հայտնաբերելու համար: Նա եղել է 28-ամյա ուզբեկ մի երիտասարդ: Նրա մոտ հայտնաբերվել է դիվանագետի պայուսակը, ինչպես նաև խաղալիք ատրճանակ, որով նա վախեցրել է դեսպանատան աշխատակցուհուն:










