Խոշոր վթար Երևան–Արմավիր ճանապարհին. կա երկու տուժած

08:17 • 03.09.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19.49-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան–Արմավիր ավտոճանապարհի 23-րդ կմ–ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Պազ» մակնիշի 1324Լ պ/հ (վարորդ` 1961 թ. ծնված Կ. Ասատրյան), «ԲՄՎ» մակնիշի 33 VL 215 պ/հ (վարորդ` 1984 թ. ծնված Գ. Ավետիսյան), «Օպել վեկտրա» մակնիշի 09ՕՏ083 պ/հ (վարորդ` 1974 թ. ծնված Հ. Օզմանյան), «ԲՄՎ» մակնիշի 11OS924 պ/հ (վարորդ` 1989 թ. ծնված ա. ավետիսյան) եվ «Օպել» մակնիշի 14 ՕU 779 պետհամարանիշերի (վարորդ` 1980 թ. ծնված Մ. Ուսնունց) ավտոմեքենաները։


Մինչ հրշեջ–փրկարարների կանչի վայր հասնելը, «ԲՄՎ» մակնիշի 33 VL 215 պ/հ ավտոմեքենայի վարորդ Գ.Ավետիսյանը և ուղևոր Հ. Մինասյանը (ծնվ.1995թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեծամոր քաղաքի հիվանդանոց:


Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: