Սահմանամերձ Տավուշում 71-ամյա տղամարդը նախիրը տարել է հանդամաս և անհայտ կորել

20:11 • 03.09.12

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 15.25-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ՝ 71-ամյա Ասքանազ Մելիքյանը սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան նախիրը ուղեկցել է «Դուռնալու» կոչվող հանդամաս և չի վերադարձել: Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել 6 հրշեջ-փրկարար: ԱԻՆ-ից տեղեկացնում են նաև, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: