Դամասկոսում հայ է սպանվել, ևս երեք հայեր վիրավորվել են

17:57 • 03.09.12

Սիրիայի մայրաքաղաքի՝ Դամասկոսի քրիստոնեական Ջարամանա թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այսօր զոհվել է մեկ հայուհի՝ Լուսաբեր Յակուբյանը. այս մասին Tert.am-ին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ փոխանցելով Դամասկոսի Հայոց առաջնորդարանի տվյալները:

 

Տիգրան Բալայանը հայտնեց, որ ևս երեք հայեր վիրավորվել են:

 

Տեղեկացնենք, որ ընդդիմադիրների և կառավարական զորքերի միջև Սիրիայում սկսված բախումների հետևանքով զոհվել են մեկ տասնյակից ավելի հայեր, որոնցից երկուսը սիրիական բանակի զինծառայողներ են: