Կալիֆոռնիայում հրդեհի պատճառով հազարավոր զբոսաշրջիկներ են տարհանվել

08:50 • 03.09.12

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ազգային պարկում հրդեհի հետևանքով մի քանի հազար զբոսաշրջիկներ են տարհանվել. Տեղեկացնում է Associated Press գործակալությունը:


Հրդեհն ընդգրկել է 283 հեկտար տարածք: Ծխի հսկայական ամպերը տեսանելի են նաև Լոս Անջելեսի բնակիչներին:


Անտառային ծառայությունների ներկայացուցչի խոսքով` հրդեհը բռնկվել է կիրակի կեսօրին` վրանային ճամբարում:


Այժմ հրդեհի դեմ պայքարում է շուրջ 200 հրշեջ, օգտագործվում է նաև ավիացիան: