Playboy-ի նախկին աստղը Արարատի վրա Նոյան Տապանը կորոնի և վավերագրական ֆիլմ կնկարահանի

23:14 • 03.09.12

Playboy-ի նախկին աստղ և դերասանուհի Դոննա Դ’Էրրիկոն մի քանի տարի առաջ քրիստոնեություն էր ընդունել, իսկ այժմ ուղևորվել է դեպի Արարատ լեռ Նոյան Տապանի որոնման համար, հաղորդում է FoxNews-ը:



Դրեսանուհին նաև վավերագրական ֆիլմ է նկարահանում Աստվածաշնչյան պատմությունների և, մասնավորապես, ջրհեղեղի պատմության վերաբերյալ: Դ’Էրրիկոյի խոսքով, նրան մանկուց է հետաքրքրում այդ պատմությունը, իսկ վերջին տեղեկությունները Արարատի վրա Տապանի հայտնաբերման մասին իրեն ստիպել են մեկնել և մասնակցել որոնմանը:


«Արդեն ավելի քան 2 տարի ես տեղեկություններ եմ հավաքում, որոնք կարող են օգնել ինձ Նոյան տապանի հետքերի հայտնաբերման հարցում: Հիմնականում գիտական տվյալներ եմ որոնել, որոնք կարող են օգնել Աստվածաշնչում նկարագրված իրադարձությունների իսկությունը ապացուցելու հարցում», - հայտարարել է դերասանուհին:


Մասնավորապես, նրա համար մեծ հետաքրքրություն է առաջացրել տիեզերքից ստացված լուսանկարները, որոնց վրա երևում է տապանը հիշեցնող, մոտ 300 մ երկարություն ունեցող օբյեկտը: Այն գտնվում է Արարատ լեռան լանջին` 4663 մ բարձրության վրա: