Հոլանդացի պատանին ազատազրկման է դատապարտվել Facebook-ում իր ընկերներին վիրավորած աղջկան սպանելու համար
Նիդերլանդներում 15-ամյա պատանին դատապարտվել է և մանկական կալանավայրում մեկ տարվա պատիժ կկրի 14-ամյա աղջկա սպանության համար, որը տղայի ընկերներին վիրավորող հաղորդագրություն էր գրել Facebook սոցիալական ցանցում, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:
ԶԼՄ-ների տեղեկություններով, մարդասպան պատանին անձամբ իր զոհին չի ճանաչել, սակայն համաձայնվել է ծեծել նրան 1000 եվրո պարգևի դիմաց, որը նրան առաջարկել են իր ընկերները:
Արդյունքում պատանին գտել է աղջկան և դաժան ծեծի ենթարկել: Ստացած վնասվածքներից 14-ամյա աղջիկը տեղում մահացել է:










